Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հարյուր հազարավոր կատալոնացիներ Բարսելոնում մասնակցել են անկախության ավանդական երթին

Հարյուր հազարավոր կատալոնացիներ Բարսելոնում մասնակցել են անկախության ավանդական երթին
12.09.2017 | 14:15

Հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցել են Բարսելոնում ավանդական երթին`հայտնում է La Vanguardia-ն։ Սեպտեմբերի 11-ին ինքնավար համայնքում նշվում է «Դիադա»-ն։

1714-ի այդ օրը Կատալոնիան կորցրել է անկախությունն ու անցել իսպանական թագի իշխանության ներքո։ Դրա հետ մեկտեղ երթն ունի որոշակի ենթատեքստ. Կատալոնիայի իշխանությունները հոկտեմբերի 1-ին նշանակել են Իսպանիայի առանձնացման հարցով հանրաքվե։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ